Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ

Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ
08.10.2019 | 12:45

Շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակել էր փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում: Սա հետաքրիքիր փաստ է, հաշվի առնելով որ նախարար Էրիկ Գրիգորյանին ժամանակին մեղադրում էին Լիդիանի հետ աշխատած լինելու համար՝ գրում է B4B.am-ը:


Ստացվում է, որ, հակառակը՝ վարչապետն ասում է՝ աշխատանքերը խանգարելու հիմք չկա, իսկ շրջակա միջավայրի նախարարը նոր ստուգումների հիմք է տալիս: Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանին կայքը մի քանի կարճ հարց է ուղղել այդ կապակցությամբ:
– Պարոն Ալոյան, ի վերջո Էրիկ Գրիգորյանը իսկապես աշխատե՞լ է Լիդիանի համար:
– Մեզ համար աշխատող բրիտանական խորհրդատվական ընկերություններից մեկը վարձել էր Էրիկ Գրիգորյանին` Ամուլսարի թեմայով, որքան հիշում եմ, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ կազմակերպելու և այդ ոլորտում այլ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Նա բավական սերտ աշխատել է մեզ հետ, ծանոթ է եղել մեր բոլոր հետազոտություններին և գոնե մեզ առիթ է ունեցել ասելու, որ բնապահպանական կառավարման առումով շատ բան է սովորել մեզանից:
– Այսինքն` նա լավ ծանո՞թ է ծրագրի բոլոր մանրամասներին:
– Կարծում եմ, եթե կա մի պաշտոնյա, որը շատ լավ գիտի, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որ Ամուլսարի ծրագիրը բացառիկ բնապահպանական չափանիշներ է կիրառել ու ոչ մի լրացուցիչ ստուգումների կարիք չունի, դա Էրիկ Գրիգորյանն է:
– Այդ դեպքում, ինչո՞վ եք պայմանավորում, որ նախ՝ այս մեկ տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը Ամուլսարի վերաբերյալ հստակ կարծիք չի արտահայտել, Վարչապետը պնդում է, որ հենց նա է ասել, որ ՇՄԱԳ-ի որակը երաշխավորել չի կարող, և հիմա էլ նոր հետազոտությունների հիմք է տալիս:
– Կարող եմ միայն ենթադրել, որ դա, գուցե, պարզ մարդկային կոմպլեքս է: Իբր անաչառությունը ապացուցելու համար՝ միտումնավոր հետապնդել, թիրախավորել, հարձակում գործել հենց Ամուլսարի դեմ: Արդյունքում՝ ոմանց անձնական օրակարգի պատճառով տուժում է երկրի լավագույն ներդրումը, տնտեսությունը, երկիրը:
– Ուզում եք ասել այս առումով կոռուպցիայի դրսևորու՞մ կա:
– Դատեք ինքներդ. նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի ջանք, եռանդ, ժամանակ ու միջոցներ չի խնայում Ամուլսարի ծրագրում գոյություն չունեցեղ խնդիրներ բացահայտելու ահնաջող փորձերի վրա: Որևէ այլ հանքում լսե՞լ եք նախարարության նման ջանասիրության մասին: Դուք ասեք, ինչպե՞ս է կոչվում անձնական ինչ-ինչ խնդիներին պետական շահը ստորադասելը:

Դիտվել է՝ 6662

Մեկնաբանություններ